Նոյեմբերի սկզբին «սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում». Քալըն |azatutyun.am|
22:30 - 29 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի սկզբին «սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում». Քալըն |azatutyun.am|

azatutyun.am: Այս ամսվա սկզբին «սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի տեխնիկական պատվիրակությունների հանդիպում», հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Շեշտելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական է ընթանում, տեղական հեռուստաընկերության եթերում նա ասել է, որ ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կիրականացվեն երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացումը և դիվանագիտական անձնագրերի թույլտվությունը:

Պաշտոնական Երևանն այս հանդիպման մասին չի հաղորդել:

Թուրքիայի նախագահի խոսնակը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացը պետք է ընթանա առողջ ճանապարհով՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հիմք ստեղծելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել