Ոստիկանությունը կեղծ փաստաթղթեր է հայտնաբերել սպանդանոցներում. 10-ից ավելի քրեական վարույթ է նախաձեռնվել
19:18 - 30 նոյեմբերի, 2022

Ոստիկանությունը կեղծ փաստաթղթեր է հայտնաբերել սպանդանոցներում. 10-ից ավելի քրեական վարույթ է նախաձեռնվել

Ոստիկանությունը բացահայտել է գյուղատնտեսական կենդանիների մորթը սպանդանոցներում իրականացնելու կարգում բազմաթիվ խախտումներ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Վերջին շրջանում կատարված ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ լիցենզիա ունեցող 15 սպանդանոց 2021-2022 թվականների ընթացքում մսի վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների տրամադրել են սպանդային մթերքները սպանդանոցից դուրս բերելու բովանդակությամբ կեղծ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություններ։ Տնտեսավարողներն էլ բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերն օգտագործելով` գյուղացիներից ձեռք բերած անասունները տեղում մորթել ու վաճառել են իրենց խանութներում:

Փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ հանցանքների վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ: Նման միջոցառումները շարունակվում են»,-նշվում է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել