Գնել Սանոսյանը կարևորել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ բազմաշերտ համագործակցությունը
11:06 - 01 դեկտեմբերի, 2022

Գնել Սանոսյանը կարևորել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ բազմաշերտ համագործակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին։
 
Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ բազմաշերտ համագործակցությունը և նկատել, որ համագործակցության պոտենցիալն էլ ավելի ընդլայնելու հնարավորություններ կան։
 
Դմիտրի Մարիյասինն իր հերթին կարևորել է երկկողմ համագործակցությունը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում՝ նշելով, որ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի շրջանակներում իրականացվող 59 ծրագրերից 13-ը իրականացվում են ՀՀ-ում։
 
Մարիյասինը հավելել է նաև ոլորտը կարգավորող միջազգային իրավական ակտերին անդամակցելու անհրաժեշտության մասին։
 
Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ օրենսդրական դաշտը ներկայումս ներդաշնակեցվում է ԵՄ չափանիշներին, ուստի անհրաժեշտ է այս գործընթացում միջազգային փորձագետների ներգրավել։
 
Զրուցակիցները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր՝ մասնակի անդրադարձ կատարելով էներգաարդյունավետության հարցերին։
 
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել նաև հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ և շնորհակալություն հայտնել ձևավորված արդյունավետ համագործակցության համար։
 
Մտքեր են փոխանակվել նաև ՄԱԿ ԵՏՀ շրջանակներում մի շարք ծրագրերում նախարարության ներգրավվածության և համագործակցության խորացման հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել