Պետական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի
12:32 - 01 դեկտեմբերի, 2022

Պետական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի

Կառավարությունն այսօր հաստատեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնողներին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակացության տրամադրան կարգը հաստատելու  նախագիծը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ  նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ՏՏ համաշխարհային շուկայում բազում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք շղթայական ազդցություն են ունենում նաև այս ոլորտի վրա։ «Ինչպես նաև դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների արտահանման արդյունքում ստացված եկամուտները դրամային արտահայտմամբ նվազել են: Նրա խոսքով՝ նոր իրողությունները հաշվի առնելով կարող են տուժել համակարգաստեղծ ՏՏ ընկերությունները»։ 

Նախարարի խոսքով՝ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, ինչպես նաև իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել