Ռիքերը և Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում Վրաստանի միջնորդական դերը
 |azatutyun.am|
13:52 - 01 դեկտեմբերի, 2022

Ռիքերը և Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում Վրաստանի միջնորդական դերը |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում Վրաստանի միջնորդական դերին են անդրադարձել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ։

Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին նշել է, որ բանակցությունները միակ և կարևոր միջոցն են ցանկացած հակամարտության կարգավորման և առաջընթաց ապահովելու համար։

Հանդիպման մասնակիցները շեշտել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության կարևորությունը և դրական դինամիկան, համագործակցության հետագա խորացման և ամրապնդման լիակատար հանձնառություն են հայտնել։

Ռիքերը Թբիլիսի է մեկնել Բաքվից, որտեղ հանդիպել է Ադրբեջանի ղեկավարության հետ, և ժամանելու է նաև Երևան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել