Երկրաշարժ Մեղրիից 7 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներում
20:19 - 02 դեկտեմբերի, 2022

Երկրաշարժ Մեղրիից 7 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներում

Դեկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 15:33-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.96⁰ և արևելյան երկայնության 46.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Իրան սահմանային գոտի՝ Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր գյուղերում` 3 բալ, ինչպես նաև Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել