Բաքուն պնդում է, թե մասնագետներ էր ուղարկել ռուս խաղաղապահների տեղակայման վայր |azatutyun.am|

azatutyun.am: Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին Արցախի հաղորդումից մոտ երկու ժամ անց պաշտոնական Բաքուն տեղեկացրել է, որ մասնագետներ է ուղարկել «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայր՝ հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ տարածքներում այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։

Թե ինչ օգտակար հանածոների շահագործման մասին է խոսքը, հստակ չէ։

Ի հիշեցում՝ այսօր կեսօրն անց Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր, որ ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։ Միայն ժամեր անց բանակցությունները դրական արդյունք տվեցին, ու ճանապարհը բացվեց։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն