Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հերքում են ադրբեջանական կողմի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 16։30-ի սահմաններում, կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշվում է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
comment.count (0)