Ռուսաստանում կենցաղային գազի պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է 5 հարկանի շենք. կան զոհեր, վիրավորներ |tert.am|
19:26 - 04 դեկտեմբերի, 2022

Ռուսաստանում կենցաղային գազի պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է 5 հարկանի շենք. կան զոհեր, վիրավորներ |tert.am|

tert.am: ՌԴ Նիժնևարտովսկ քաղաքում կենցաղային գազի պայթյունի հետևանքով փլուզվել է հինգ հարկանի շենքի երկու հարկը: ՌԴ Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հինգ մարդ մահացել է, տասը վիրավորվել, տան 52 բնակիչ տարհանվել է։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Պայթյունի և շենքի՝ դրան հաջորդած մասնակի փլուզման պատճառը եղել է ճնշման տակ գտնվող գազի բալոնը, որը հայտնաբերվել է երկրորդ հարկի բնակարաններից մեկու։

«Նիժնևարտովսկ քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Միջադեպի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել է 109 մարդ և 30 միավոր տեխնիկա»,- հայտնում են երկրի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել