Մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների 3-րդ փուլն անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Բայրամով |tert.am|
16:30 - 05 դեկտեմբերի, 2022

Մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների 3-րդ փուլն անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Բայրամով |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Բաքուն խաղաղ կարգավորման պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանի հետ հակամարտությունը լուծել որքան հնարավոր է շուտ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ, հավելել է Բայրամովը Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ մինչև այս տարվա վերջ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլն անցկացնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ», - ասել է  Բայրամովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել