Գործադիրն առաջարկում է ՀՀ-ում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ․ Աժ-ն քննարկեց նախագիծը
13:39 - 06 դեկտեմբերի, 2022

Գործադիրն առաջարկում է ՀՀ-ում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ․ Աժ-ն քննարկեց նախագիծը

Կառավարությունը առաջարկում է ՀՀ-ում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտոմների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ 

Նախագծի հիմնական զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ասաց՝ 
համակարգի ներդրումը մի շարք նպատակներ է հետապնդում․  «Առաջին նպատակը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգ ձևավորելն է, ինչը հնարավորություն կընձեռի առավել հեշտությամբ և ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական հասցեատերերին ու շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով կառավարության կողմից իրկանացվող սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական և այլ ոլորտներում իրականացվող քաղաքականությունների արդյունավետությունը»։

Մյուս նպատակը, Պողոսյանի խոսքով, հայտարագրերի ներկայացման համար սոցիալական շարժառիթների ստեղծումն է, ի դեմս միջազգային պրակտիկայում լայնորեն տարածված սոցիալական կրետիդների կամ սոցիալակա ն ծախսերի ներդրման․ «Այս համակարգի կայացումը կարևոր ներդրում կլինի մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ, քանի որ համակարգն ինքնին խրախուսելու է կրթական և առողջապահական համակարգերի ձեռքբերումը»։

Փոխնախարարի խոսքով՝ մյուս նպատակը հասարակության շրջանում հարկեր վճարելու մշակույթի ամրապնդումն է՝ այն տրամաբանությամբ, որ քաղաքացին՝ որպես հասարակության լիիրավ անդամ ապրի և գործի այն համոզմամբ ու ընկալմամբ, որ նա հարկերի վճարմամբ մասնակից է հանրային ռեսուրսի ձևավորմանը և ըստ այդմ՝ պահանջատեր հանրային բարիքից արդարաբար օգտվելու առումով։ Համակարգը, ըստ Պողոսյանի, նպատակ ունի ձևավորել քաղաքացի-պետություն հարաբերությունների նոր մակարդակ, նոր փիլիսոփայություն։ 

Համակարգի ներդրումը սահուն ապահովելու համար առաջարկվում է այն իրականացնել 3  տարիների ընթացքում՝ սկսած 2023 թ․-ից։ 

«Առաջին փուլի շրջանակում ընդգրկված են հետևյալ անձինք․ Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիները, նոտարները։ Հաջորդ ենթախումբը, ձեռնարկատիրականն գործունեության հետ որոշակի առնչություն ունեցող, այլ կերպ ասած, ուղիղ կամ անուղղակի կապ ունեցող ֆիզիկական անձինք են, ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիներ, որոնք 2022 թ․-ի արդյունքներով 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների բաժնետերեր են, ռեզիդենտ քաղաքացիներ, որոնք 2023 թ․-ի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամ կամ ավելի փոխառություններ նշված առևտրային կազմակերպություններից»,-նշեց Պողոսյանը։

Ըստ նրա՝ 2024 թ․-ի համար հայտարարագիր կներկայացնեն աշխատանքային պայմանագրով աշխատանք կատարողներով և քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանք կատարող ռեզիդենտ քաղաքացիներով։ Իսկ վերջին՝ 2025 թ․-ին առաջարկվում է համակարգում ընդգրկել նաև մնացյալ ռեզիդենտ ֆիզիկական անձանց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել