«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 21 նոր փորձագետով է համալրվել
15:29 - 06 դեկտեմբերի, 2022

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 21 նոր փորձագետով է համալրվել

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի նախագահությամբ և արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 5-ին կայացել է Արդարադատության նախարարության դատական փորձագետի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

«Կենտրոնի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական, կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական, շինարարատեխնիկական, ճանապարհատրանսպորտային պատահարների, ապրանքագիտական և անշարժ գույքի գնահատման, ինչպես նաև հոգեբանական փորձաքննությունների բաժինների փորձնակ փորձագետները, ովքեր 6 ամսյա ժամկետով Կենտրոնում աշխատել և միևնույն ժամանակ իրականացրել են մասնագիտական պրակտիկա, որակավորման հանձնաժողովի նիստի ժամանակ բանավոր քննության տեսքով՝ հարց ու պատասխանի ձևաչափով, կարողացել են իրենց մասնագիտական գիտելիքներրի շնորհիվ պատասխանել հանձնաժողովի անդամների կողմից օրակարգում ներառված ինչպես մասնագիտական, այնպես էլ իրավական հարցերի: Որակավորման հանձնաժողովը որոշել է փորձագետի որակավորում շնորհել թվով 21 մասնագետների»,-նշված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել