Երկար զրույց գիտության շուրջ [27] Արսեն Առաքելյան | Արամ Ջիվանյան

12:00 - 10 դեկտեմբերի, 2022

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի վեցերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։

00:26 - Ի՞նչ խնդիրներով է զբաղվում ինստիտուտը

01:23 - Աֆրիկյան ժանտախտի էկոլոգիայի ուսումնասիրության ու հակավիրուսային միջոցների մշակման մասին

04:36 - Հիվանդությունների գենետիկական ռիսկերի ուսումնասիրության և դեղամիջոցների ազդեցության կանխատեսման մասին

08:00 - Հակաբիոտիկակայունության ուսումնասիրության և հետհակաբիոտիկային դարաշրջանի մասին

13:48 - Մարդու իմունային համակարգի հետազոտությունների և քաղցկեղի բուժման արդյունավետության գնահատման գործում դրանց կիրառական նշանակության մասին

18:40 - Սինթեզված նյութերի անվտանգության գնահատման մեթոդների մշակման և այդ գործընթացում արհեստական բանականության մեթոդների կիրառման մասին

21:50 - Կենսաինֆորմատիկայի կարևորության և դրա զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի մասին

25:46 - Պետության հետ համագործակցության և կորոնավիրուսային թեստերի արտադրության մասին

30:32 - Խաղողի գենետիկական ռեսուրսների անձնագրավորման մասին

36:00 - Գիտական հաստատությունների և պետական մարմինների միջև տեղեկության փոխանակման մեխանիզմների բացակայության մասին

41:40 - Ինստիտուտի զարգացման հեռանկարների, գենոմային հետազոտությունների կենտրոնի ստեղծման նպատակի մասին

56:24 - Ինստիտուտների միավորման և ակադեմիական քաղաքի ստեղծման մասին


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել