Փալոնը ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել պաշտպանել բոլոր հայ ռազմագերիների կյանքը
 |1lurer.am|
19:16 - 13 դեկտեմբերի, 2022

Փալոնը ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել պաշտպանել բոլոր հայ ռազմագերիների կյանքը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանն արդեն երկու տարուց ավելի ապօրինաբար գերության մեջ է պահում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

«Ալիևի ռեժիմը նրան անմարդկային վերաբերմունքի և մարդու իրավունքների տարբեր խախտումների է ենթարկել»,- գրել է կոնգրեսականը։

Փալոնը ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել նրա և բոլոր հայ ռազմագերիների կյանքը պաշտպանելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել