Դադարեցվում է միայն գազով ջեռուցվող դպրոցների աշխատանքը, փայտով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցվող ուս. հաստատությունները կշարունակեն գործել. Արցախի ԿԳՄՍՆ
21:06 - 13 դեկտեմբերի, 2022

Դադարեցվում է միայն գազով ջեռուցվող դպրոցների աշխատանքը, փայտով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցվող ուս. հաստատությունները կշարունակեն գործել. Արցախի ԿԳՄՍՆ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։

Դասապրոցեսի վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնում ենք, որ փայտով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցվող ուսումնական հաստատությունները կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել