Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման աշխատանքները համաձայնեցվում են․ հնարավոր է՝ ոչ ֆորմալ հանդիպում լինի․ Պեսկով
14:35 - 14 դեկտեմբերի, 2022

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման աշխատանքները համաձայնեցվում են․ հնարավոր է՝ ոչ ֆորմալ հանդիպում լինի․ Պեսկով

ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման համաձայնեցման աշխատանքները շարունակվում են, բայց նրանք առնվազն կարող են ոչ ֆորմալ ձևով խոսել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք, որ նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ երեք առաջնորդները հնարավորություն կունենան խոսել։ Թե ինչպես կստացվի դա, աշխատանքը դեռ ընթացքի մեջ է»,- ասել է Պեսկովը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել