ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ է տվել՝ ՀՀ ներկայացրած պահանջի վերաբերյալ պատասխան ուղարկելու
22:00 - 15 դեկտեմբերի, 2022

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ է տվել՝ ՀՀ ներկայացրած պահանջի վերաբերյալ պատասխան ուղարկելու

Քիչ առաջ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։

Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում:

Հիշեցնենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել