tert.am: Բաքվում շուրջ երեք տարի բանտում անցկացրած Մարատ Ուելդանով Գալուստյանին տեղափոխել են Ռուսաստան, և նա գտնվում է Մախաչկալայի քննչական մեկուսարանում:
Եղբոր տեղափոխության մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քույրը՝ Մարիանա Միրզոյանը՝ շնորհակալություն է հայտնել իր պայքարին աջակցած անձանց, այդ թվում՝ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
Ինչպես գրում է ռուսական և իսրայելական ծագում ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, «Բաքուն երեք տարի ձգձգում էր արտահանձնման հարցը՝ հավանաբար դրա դիմաց որոշ շահութամաս շորթելով Ռուսաստանից»:
comment.count (0)