Մեզ հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնման և Լաչինի միջանցքի մասնակի բացման. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
03:05 - 21 դեկտեմբերի, 2022

Մեզ հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնման և Լաչինի միջանցքի մասնակի բացման. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ 

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը հայտարարեց, որ Ռուսաստանը կազմակերպել է կանոնավոր շփումներ Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, որոնց արդյունքում հաջողվել է հասնել ԼՂ-ում գազամատակարարման վերականգնմանը և Լաչինի միջանցքի մասնակի բացմանը երթևեկության համար։

«Ըստ եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ է, որը տարածաշրջանում կայունության երաշխավորն է և արդյունավետ իրականցնում է իր առջև դրված նպատակները։ Կարևոր է նշել, որ երբ ստորագրվեց այս հայտարարությունը, կողմերը պարտավորություններ ստանձնեցին, որոնց պետք է խստիվ հետևել, ի թիվս այլոց, որ որևէ խնդիրներ չեն ներկայացվում քաղաքացիական բնակչությանը։ Մենք ակնկալում ենք, որ ամբողջական տրանսպորտային հաղորդակցությունը մոտ ապագայում պետք է վերականգնվի։ ՌԴ կողմը իր ՊՆ, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ու ԱԳՆ-ի միջոցով վերջին օրերի ընթացքում ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հանգուցալուծելու Լաչինի միջանցքքում ստեղված իրավիճակը, մենք կազմակերպել ենք կանոնավոր շփումներ Ադրբեջանի և Հայաստանի մեր գորընկերների հետ, որոնց արդյունքում մեզ հաջողվել է հասնել ԼՂ-ում գազամատակարարման վերականգնմանը և Լաչինի միջանցքի մասնակի բացմանը երթևեկության համար։ Համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպանական փորձագետների կողմից Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու պարամետրերը:

Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված ուժի չկիրառման և հրադադարի պահպանման բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը, ինչպես նաև հետևել բոլոր պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 2020թ․ նոյեմբերի, 2021թ․ հունվարի և 2022թ․ հոկտեմբերի եռակողմ հայտարարություններով։ Մենք վստահ ենք, որ հայտարարությունների ամբողջական իրականացումը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացման միակ կայուն ձևն է։

Բոլոր 4 փաստաթղթերը համապարփակ են իրենց էությամբ և իրենց դրույթներով անքակտելիորեն կապված են մեկը մյուսին։ Դրանց իրականացումը կերաշխավորի, որ մենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար նախապայմաններ ունենաք, որը ոչ միայն տարածաշրջանի երկրների շահերին է համապատասխանում, այլ նաև նրանց բոլոր հարևանների։

Մենք մտադիր ենք շարունակել անհրաժեշտ օժանդակություն տրամադրել Բաքվին և Երևանին, որպեսզի վստահ լինենք, որ համաձայնագրերը իրակացվում են այն ձևաչափով և ընդգրկմամբ, որը ընդունելի է երկու կողմերի համար էլ։ Մեր կարծիքն այն է, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- նշեց ՌԴ ներկայացուցիչը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել