Կոչ ենք անում Ադրբեջանին և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին՝ հնարավորինս արագ վերականգնել ազատ երթևեկությունը. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
03:25 - 21 դեկտեմբերի, 2022

Կոչ ենք անում Ադրբեջանին և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին՝ հնարավորինս արագ վերականգնել ազատ երթևեկությունը. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի օգտագործման շարունակական խոչընդոտներով և դրա մարդասիրական հետևանքներով։ Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։

«Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները հետ են մղում խաղաղության գործընթացը, դրանք խաթարում են միջազգային վստահությունը այդ գործընթացի հանդեպ և պոտենցիալ ծանր մարդասիրական հետևանքներ են պարունակում։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին՝ հնարավորինս արագ վերականգնել ազատ երթևեկությունը, ներառյալ մարդասիրական և առևտրային օգտագործումը։ Մենք ողջունում ենք ԼՂ մարդկանց համար գազամատակարարման վերականգնումը։ ԼՂ քաղաքացիական բնակչության համար անհրաժեշտ ծառայությունների անջատման ցանկացած փորձ անընդունելի է։

ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել բոլոր այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարել։ ՀՀ և Ադրբեջանի կուտակված խնդիրները պետք է լուծվեն միայն խաղաղ բանակցությունների միջոցով․ բանակցությունները միակ ձևն են տևական խաղաղության հասնելու։

Միջազգային հանրությունը պետք իր դերը կատարի և ներգրավված մնա դիվագանագիտորեն հասնելու կայուն խաղաղությանը։ Ժամանակը ցույց է տվել, որ այս հակամարտությունը չի կարող միակողմանի կամ ռազմական լուծում ունենալ և կողմերը պետք է հաստատեն իրենց ընդգրկումը դիվանագիտական պրոցեսին։ Բոլոր կողմերը պետք է ուժեղացնեն իրենց դիվանագիտական ներգրավումը և հադաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցեն՝ համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի միջոցով։ Բոլոր մնացած հարցերն ունեն համապարփակ դիվանագիտական լուծում։ ԱՄՆ-ն հավատարիմ է կայուն հրադադարին և կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանը։ Մենք ակտիվորեն բազմակողմանի մնում ենք մղված այս համատեղ նպատակին։

Մենք պատրաստ ենք դյուրացնել երկխոսությունը ՀՀ և Ադրբեջանի միջև՝ երկկողմանի, եռակողմ՝ և՛ Եվրամիության, և՛ ԵԱՀԿ-ի պես գործընկերների հետ՝ հասնելու երկարաժամկետ քաղաքական լուծմանը այս հակամարտության՝ ըստ միջազգային իրավունքի, ներառյալ Հելսինկիի եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կանոնադրությունը։

Ուզում եմ ևս հղում անել բանակցված, համապարփակ լուծման կարևորությանը՝  բոլոր մնացած հարցերի Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել