Քայլերթ Երեւանում՝ հանուն Արցախի կյանքի ճանապարհի

09:42 - 21 դեկտեմբերի, 2022

Երեւանում այսօր կայացավ «Կյանքի ճանապարհ» խորագիրը կրող քայլերթը, որի պահանջը Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի բացումն ու միջազգային հանրության ուշադրության հրավիրումն էր։

Քայլերթի մասնակիցները «բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախը մենք ենք», «Արցախ» վանկարկումներով շարժվեցին ՌԴ եւ Ֆրանսիայի դեսպանատներ, ապա` ՄԱԿ հայաստանյան գրասենյակ։

Քայլերթն ավարտվեց Ամարասի վանահայր Տեր Սեպուհի հնչեցրած Տերունական աղոթքով։ Կազմակերպիչները կոչ արեցին պատրաստ լինել շարունակել նմանատիպ ակցիաները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել