Այսօր Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամները խորհրդանշական ակցիա իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ Արցախում ՄԱԿ խաղաղապահների տեղակայման պահանջով։ Ակցիայի մասնակիցները նաև նամակ հանձնեցին գրասենյակ։
«Միջազգային խաղաղապահների խնդրանքով ենք դիմում ՄԱԿ-ին, քանի որ ռուս խաղաղապահը բազմիցս ապացուցել է, որ ինքը թուրքերի հետ ունի տանդեմ և այս ժողովրդի թշնամին է։ Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները իրականում օկուպացիոն զորքեր են, նրանք խաղաղապահներ չեն, չեն էլ կարող լինել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշեց, որ պահանջում են միջազգային խաղաղապահներ՝ հայերի անվտանգությունն ապահովելու համար։
comment.count (0)