Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է հրատապ վերականգնվի․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար |factor.am|
17:01 - 22 դեկտեմբերի, 2022

Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է հրատապ վերականգնվի․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար |factor.am|

factor.am: Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է հրատապ վերականգնվի՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ նշելով, որ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից ի վեր։

Նա նշել է, որ Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն։

«Ես անհանգստացած եմ, որ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումը, ինչի պատճառով որոշ մարդիկ չեն կարողանում հասնել իրենց տներ, ինչպես նաև հիմնական ապրանքների և ծառայությունների, ներառյալ՝ սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության խափանումը սպառնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից մարդու իրավունքների իրացմանը»,- ասել է նա:

Միյատովիչը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ճանապարհով տեղաշարժը վերականգնելու համար։

«Միջանցքի հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ ճանապարհի երկայնքով տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ընդ որում, բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն լարվածության աճից»,- ասել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը։

Շարունակությունը՝ factor.am-ում




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել