Ե՞րբ պատրաստ կլինի Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը. Գնել Սանոսյանի պարզաբանումը
 |factor.am|
17:56 - 23 դեկտեմբերի, 2022

Ե՞րբ պատրաստ կլինի Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը. Գնել Սանոսյանի պարզաբանումը |factor.am|

factor.am: Այսօր լրագրողները Գյումրի այցելած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեցին, թե ե՞րբ պատրաստ կլինի Լաչինի միջանցքին փոխարինող այլընտրանքային ճանապարհը։

Նախարարն ասաց․ «Գիտեք՝ ճանապարհը  Տեղ գյուղից ձգվում է դեպի Կոռնիձոր, այնուհետ սահման՝ 11 կիլոմետր, 700 մետր է, երեք շինարարական ընկերություններ են աշխատում։ Գլխավոր բարդությունները հաղթահարել ենք՝ կապված հողային աշխատանքների, ժայռային պայթեցումների հետ։ Այդ աշխատանքների մոտ 80 տոկոսը ավարտված է։

Հուրախություն մեզ՝ այս պահին եղանակային պայմանները թույլ են տալիս, բավական արագ տեմպով աշխատում ենք։ Հողային աշխատանքները մինչև ամսվա վերջ հիմնականում կավարտեն, զուգընթաց խողովակներ են տեղադրվում, հենապատեր կկառուցեն և մեր նպատակը մինչև մայիս ասֆալտապատելն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել