Վենետիկի հանձնաժողովը տեղյակ է ՀՀ-ում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին և նախագահին հանձնարարել է հանդես գալ հայտարարությամբ |tert.am|
14:16 - 24 հունիսի, 2019

Վենետիկի հանձնաժողովը տեղյակ է ՀՀ-ում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին և նախագահին հանձնարարել է հանդես գալ հայտարարությամբ |tert.am|

tert.am։ Վենետիկի հանձնաժողովը տեղեկացված է ՀՀ–ում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարագացումների մասին և խնդրել է հանձնաժողովի նախագահին հանդես գալ հայտարարությամբ։

Հարցը քննարկվել է հունիսի 21-22-ին կայացած 119-րդ պլենար նիստի ընթացքում։
«Հանձնաժողովը տեղյակ է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարագացումներին, այդ թվում՝ վերջին հանրային հայտարարություններին, որոնք վերաբերում են ՍԴ ներկա անդամներին:

Վենետիկի հանձնաժողովը խնդրել է հանձնաժողովի նախագահին ուշադիր հետևել իրավիճակին և, հարկ եղած դեպքում, այս հարցի շուրջ հանդես գալ հայտարարությամբ»,- ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել