Մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս XVI-ը |tert.am|
14:27 - 31 դեկտեմբերի, 2022

Մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս XVI-ը |tert.am|

tert.am: 96 տարեկանում մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս XVI-ը (Յոզեֆ Ալոիս Ռատցինգերը), ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։

«Ցավով հայտնում եմ, որ Վատիկանի Mater Ecclesiae վանքում այսօր՝ ժամը 9:34-ին, վախճանվել է պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI-ը»,- ասել է նա։

Բենեդիկտոս XVI-ը Հռոմի Պապ է եղել 2005 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի փետրվարը։ 2013 թվականի փետրվարի 11-ի նա անսպասելիորեն հայտարարեց գահից հրաժարվելու մասին։ Այդ ժամանակվանից ապրում էր Վատիկանի այգիներում գտնվող Mater Ecclesiae փոքրիկ վանքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել