Թուրքիան սկսելու է Բուլղարիային գազ մատակարարել. առաջիկայում կողմերը պայմանագիր կստորագրեն|factor.am|

factor.am: Թուրքիան սկսելու է բնական գազ մատակարարել հարևան Բուլղարիային։ Այս մասին TVNET-ի եթերում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա հայտնել է, որ առաջիկայում Սոֆիա կատարելիք այցի ընթացքում նախատեսվում է համապատասխան պայմանագիր կնքել։ Այն ստորագրելու են երկու երկրների էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչները, թուրքական կողմից՝ BOTAŞ ընկերությունը։

Դյոնմեզը նշել է, որ, ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական պատվիրակությունները քննարկել են էներգետիկ համագործակցությունը 15 տարբեր երկրների հետ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով