Խոշոր գյուղական համայնքներում այս ամսվանից կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով. նախարարությունն իրազեկում է
12:42 - 05 հունվարի, 2023

Խոշոր գյուղական համայնքներում այս ամսվանից կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով. նախարարությունն իրազեկում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում կենսաթոշակի և կենսաթոշակի կարգով տրամադրվող նպաստների վճարումը 2023 թվականի հունվար ամսվանից իրականացվում է անկանխիկ եղանակով։

Եթե քաղաքացին նախապես չի ընտրել իրեն սպասարկող բանկը, ապա ընտրությունն իր փոխարեն իրականացվել է ծրագրային մոդուլի միջոցով, որի արդյունքում պատահականորեն ընտրվել է կենսաթոշակ կամ նպաստ վճարող կազմակերպություններից որևէ մեկը։

Կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպության մասին տեղեկատվությունն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել online.ssa.am կայքէջ, ընտրել «Վճարող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն» կոճակը, համապատասխան դաշտերում լրացնել հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը կամ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները և սեղմել «Որոնել» ստեղնը։

Որոնման արդյունքում քաղաքացին կկարողանա տեղեկանալ վճարող կազմակերպության անվանման, վճարատեսակի և այլնի մասին։

Հիշեցնենք, որ 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսաթոշակը կամ նպաստը կշարունակեն ստանալ կանխիկ եղանակով՝ «Հայփոստ»-ի միջոցով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել