Էրդողանը չի բացառել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու հնարավորությունը
 |armenpress.am|
17:12 - 05 հունվարի, 2023

Էրդողանը չի բացառել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային ներկայացուցիչների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ հնարավոր է համարել, որ 2023թ. հունիսի 18-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի վաղ:

Այս մասին հայտնում է թուրքական Artigercek-ը:

«Մենք կարող ենք թարմացնել ընտրությունների ամսաթիվը՝ դրանք տեղափոխելով ավելի վաղ ժամկետի», - ասել է Էրդողանը՝ չնշելով ամսաթիվը։

ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել էր, որ ընտրությունները կարող են անցկացվել ավելի վաղ։ Օմեր Չելիքը դա պայմանավորել էր ամառային արձակուրդային շրջանով և քաղաքացիների`արտասահման հանգստի մեկնելու հանգամանքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել