Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Արարատ Մելքումյանը։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Արարատ Մելքումյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից
comment.count (0)