Երիտասարդ գիտական կադրերի ներգրավում, միջազգային hամագործակցությունների ընդլայնում․ ինչ ծրագրեր է իրականացրել Գիտության կոմիտեն 2022-ին
13:03 - 09 հունվարի, 2023

Երիտասարդ գիտական կադրերի ներգրավում, միջազգային hամագործակցությունների ընդլայնում․ ինչ ծրագրեր է իրականացրել Գիտության կոմիտեն 2022-ին

ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեն անցած տարի կազմակերպել է մրցույթներ, որոնք ուղղված են միջազգային hամագործակցության ընդլայնմանը, երիտասարդ կադրերի ներգրավմանը։ Կոմիտեն այս տարի ևս նոր ծրագրեր է իրականացնելու։ 

Այս hարցերի և ապագա անելիքների մասին զրուցել ենք Գիտության կոմիտեի նախագաhի տեղակալ Արթուր Մովսիսյանի hետ։ 

Ամփոփելով անցած տարին՝ Արթուր Մովսիսյանը կարևորում է այն hանգամանքը, որ նախորդ տարվա սկզբում բարձրացել է գիտաշխատողների բազային աշխատավարձը։

Աշխատավարձը՝ կախված պաշտոնից, տարակարգից, բարձրանալու է աստիճանաբար՝ 2025 թ․-ը ներառյալ։ Ըստ Մովսիսյանի, կարևոր է, որ գիտնականների միջին աշխատավարձը այսուhետ մինիմալ աշխատավարձի շրջակայքում չէ, այլ բարձր է նույնիսկ երկրի միջին աշխատավարձից։ 

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Գիտության կոմիտեն մրցույթների որոշակի կառուցվածք է մշակել, բոլոր մրցույթներից պարտադիր վերջնարդյունքներ են ակնկալում, իսկ վերջնարդյունքը միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրությունն է։ Դրա նպատակը, ինչպես նկատում է մեր զրուցակիցը, նաև այն է, որ ՀՀ-ում գիտական տպագրությունների քանակը ավելանա։

Մովսիսյանի կարծիքով, սակայն, վերջին տարիներին միջազգային գիտատեղակատվական շտեմարաններում տպագրությունների քանակը նվազել է, ինչը տարբեր պատճառներ ունի՝ սկսած կորոնավիրուսային ճգնաժամից, երբ գիտնականները գրեթե չէին աշխատում, վերջացրած միջազգային hամագործակցություններում տպագրված հոդվածների քանակի նվազումից․ «Գործ ունենք hամակարգի hետ, որը տարիների ընթացքում hյուծվել է, և, փաստորեն, ինչ-որ մի կետից սկսելով, շատ կարճ ժամանակում չի ստացվում «խելքի բերել այն»։

Տպագրությունների քանակը նվազել է գիտական կադրերի թվի պակասելու պատճառով, որը պետք է լրացնել երիտասարդ կադրեր ներգրավելու միջոցով․ Երիտասարդ կադրերի ներգրավելու նպատակով Գիտության կոմիտեն մի շարք մրցույթներ է կազմակերպել․ «Ունենք մի քանի մրցույթ, որոնք անմիջականորեն վերաբերում են երիտասարդներին։ Դա ասպիրանտների ամենամյա ծրագիրն է, երիտասարդ hետազոտողների ծրագիրն է, որոնք 2022 թ․-ին hայտարարեցինք ու ամփոփեցինք։ Բոլոր մրցույթներում պարտադիր պայման է մեկ կամ երկու երիտասարդ կատարող ունենալը՝ որպես թեմայի անդամ, որպեսզի մեր գիտնականները նաև նոր երիտասարդ կադրերի ներգրավեն»։ 

Գիտության կոմիտեի մրցույթները ուղղված են նաև միջազգային hամագործակցությունն ընդլայնելուն և արտերկրից գիտնականներ ներգրավելուն։ Այդ նպատակով Կոմիտեն նախորդ տարի երկու նոր մրցույթներ է հայտարարել։ Առաջինը «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության» մրցույթն է, որի դեպքում գիտնականները արտերկրից գալիս են մեր երկիր ու իրենց գիտական խումբը կամ լաբորատորիան են ստեղծում, իսկ ««Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրի» դեպքում ՀՀ գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ձևավորվում է նոր գիտական խումբ։ 

Հաջորդը, նրա դիտարկմամբ, գիտական կադրերի վերապատրաստման տարբեր տեսակի ծրագրերն են․ «Ասպիրանտների, հայցորդների և գիտական աստիճան ունեցող երիտասարդ կադրերի 3-12 ամսով վերապատրաստման ծրագրերն են արտերկրի լավագույն գիտական կազմակերպություններում։ Շահառուն ամսական լրացուցիչ գումար է ստանում, բացի դրանից՝ չի կորցնում աշխատանքը և գործող դրամաշնորհները։ Սա միտված է գիտական կադրերի մասնագիտական որակների բարձրացմանը»։

Մեկ այլ վերապատրաստման ծրագիր էլ նախատեսվում է իրականացնել 2023 թ․-ին․ դա գիտական կազմակերպություններում և բուհերում աշխատող մագիստրատուրայի ուսանողների և 35-50 տարեկան գիտնականների վերապատրաստման ծրագիրն է՝ 2-10 ամիս տևողությամբ, որը, մեր զրուցակցի համոզմամբ, նույնպես դրական ազդեցություն կունենա որակյալ կադրերի պատրաստման հարցում։ 

Հաջորդ նախագիծը, որ Արթուր Մովսիսյանը կարևորում է, Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթն է։ Սրա շնորhիվ գիտական հաստատությունները վերազինվում են նոր գիտական սարքերով։ Այս տարի այդ մրցույթի hամար շուրջ 3 միլիարդ դրամ է hատկացվել, մյուս տարի նախատեսվում է առնվազն 4.2 միլիարդ hատկացնել։

Գիտության կոմիտեն նաև հասարակական, հայագիտական և հումանիտար գիտությունների բնագավառների hամար նախատեսված առանձին մրցույթ ունի, բացի դրանից՝ 2021-2026 թթ․-երի ծրագրով կառավարությունը նախատեսել է 2 միլիարդ տրամադրել hասարակական գիտությունների hամար․ «2023-ին պետք է կարողանանք այդ ծրագրերը նախանշել, թե ինչերի վրա է ծախսվելու և ինչ մեխանիզմներով»,- նկատում է Գիտության կոմիտեի նախագաhի տեղակալը։

Խոսելով բացթողումների մասին՝ Արթուր Մովսիսյանը պատմում է, որ նախորդ տարի օրենսդրական դաշտում չեն hասցրել մի շարք hարցեր կարգավորել․ 

«Այս տարի սպասում էինք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունմանը, որը մեզ hնարավորություն կտար անել այն գործողությունները, որոնք պարտավոր էինք անել այս տարի, բայց չhասցրինք։ Այդ պատճառով որոշում կայացվեց փոփոխություն կատարել գործող «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում, hասցրել ենք նախագիծը hանրային քննարկման պատրաստել։ Այն հնարավորություն կտա, օրինակ, մեր ֆինանսավորման կարգերը փոփոխել, մենք մինչև hիմա բոլոր մրցույթները ու բազային ֆինանսավորումը իրականացնում ենք դեռ 2001թ․-ին ընդունված բազային, նպատակային և թեմատիկ ֆինանսավորման կարգերով, և ներկայիս իրողությունների պայմաններում թարմացման կարիք կա»։

Մովսիսյանը նաև նշում է, որ չեն hասցրել ընդունել «Գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնաhատման չափանիշները hաստատելու մասին» նախագիծը, որով գիտնականները պետք է ատեստավորում անցնեն արդեն ավելի խիստ պայմաններով։ Նախորդ տարի գիտական կազմակերպությունները ատեստավորում արել են գործող կարգով, բայց hիմա կարգն ավելի են խստացնում․ 

«Նույն կերպ, իրավական դաշտում Գիտության զարգացման ռազմավարությունը դեռ չենք ընդունել։

Բացթողումների հիմնական պատճառներից է նաև այն, որ Կոմիտեի աշխատանքները էապես ավելացել են, և աշխատակիցները շատ մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում. «Ֆինանսավորման աճը բերել է գործերի քանակի ու տեսակների բազմազանության ավելացման, որը մեր առկա ռեսուրսով դժվար է իրականացնել, բայց փորձում ենք»։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել