ՀՀ-ում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չենք համարում այս իրավիճակում․ Փաշինյան
12:30 - 10 հունվարի, 2023

ՀՀ-ում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չենք համարում այս իրավիճակում․ Փաշինյան

Հայաստանում այս տարի ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն չի անցկացվի։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այդ մասին տարածված լուրին։

«Կարծում եմ՝ մի փոքր թյուրըմբռնում կա, որովհետև ՀՀ պաշտպանության նախարարը արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չենք համարում այս իրավիճակում, ու այդ զորավբարժությունները համենայն դեպս այս տարի չեն կայանա»,- մանրամասնեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել