ՀԱՊԿ-ը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշման մանրամասները, ըստ որի՝ չի պատրաստվում կազմակերպության զորավարժություններ անցկացնել 2023 թվականին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ Հայաստանում այս տարի ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն չի անցկացվի։
«Սա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է, կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները»,- ասաց Կրեմլի խոսնակը։
«Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են»,- վստահեցրել է Պեսկովը։
comment.count (0)