Նոյեմբերին Թուրքիան կասետային ռումբեր է գաղտնի հանձնել Ուկրաինային. Foreign Policy |1lurer.am|

1lurer.am: Թուրքիան անցյալ տարվա նոյեմբերից Կիևին մատակարարում է կասետային ռումբեր, որոնք արտադրվել են սառը պատերազմի ժամանակաշրջանում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով: Այս մասին հայտնում է Foreign Policy թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Եվրամիության անանուն աղբյուրներին։

Կասետային ռումբը պայթում է օդում և ցրում տասնյակ կամ հարյուրավոր ավելի փոքր ռումբեր: Չպայթած զինամթերքը լուրջ վտանգ է ներկայացնում, և դրանց օգտագործումը խաղաղ բնակչության շրջանում մեծ զոհերի է հանգեցնում։ Կասետային զինամթերքի օգտագործումն արգելված է 2010 թվականի օգոստոսին ընդունված Օսլոյի կոնվենցիայի համաձայն:

«Զենքի առաջին խմբաքանակը նախատեսված է տանկեր ոչնչացնելու համար»,- ասվում է հոդվածում:

Նշվում է նաև, որ Ուկրաինան մի քանի ամիս անհաջող կերպով փորձում էր կասետային ռումբեր ստանալ ԱՄՆ-ից։ «Երբ Միացյալ Նահանգները մերժեց Կիևին, Թուրքիան դարձավ միակ երկիրը, որտեղից ուկրաինացիները կարողացան այն ձեռք բերել»,- ասել է աղբյուրը:

Այս զինատեսակն Ուկրաինային տրամադրելուց հետո էլ Անկարան վստահեցնում է, որ շարունակելու է ջանքեր գործադրել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու համար։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն առաջիկա ամիսներին Ուկրաինայում կանխատեսել էր հակամարտության սրացում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն