Ֆիրդուսում լարված իրավիճակ է․ տեղում դատաապրանքագիտական փորձաքննություն է իրականացվում
15:58 - 13 հունվարի, 2023

Ֆիրդուսում լարված իրավիճակ է․ տեղում դատաապրանքագիտական փորձաքննություն է իրականացվում

Ֆիրդուսում այսօր առավոտից լարված իրավիճակ է։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության փոխգնդապետ Վազգեն Գալումյանը նշեց՝ ունեն դատարանի կատարողական թերթ՝ ապահովելու փորձագետի մուտքը՝ դատաապրանքագիտական փորձաքննության կատարման համար։

Սեփականատերերից մեկն ասաց․ «Եկել ջարդում են դռները, մենք իրենց ասում ենք, որ օրենքի համաձայն՝ եթե սեփականատերը խոչընդոտում է, ապա իրենք պարտավոր են գնահատումը կատարել՝ ելնելով առկա հնարավորություններից, այսինքն՝ պիտի գա, նկարի այն, ինչը կարողանում է, որովհետեւ բոլոր տվյալներն ինքն ունի, հիմա ինչ տվյալ որ պակասում է իրեն, ներքին հարդարումն է»։ Նրա խոսքով՝ խոչընդոտում են, քանի որ համաձայն չեն այս գործընթացին․ «Ասում ենք՝ զանգեք ձեր իրավանաբանական վարչություն, հարցրեք՝ սենց բան կա՞, ինչի՞ եք դռները ջարդում, ասում են՝ ունենք դատարանի վճիռ»։

Սեփականատերը նշեց․ «Մենք 15 տարի է՝ բողոքարկում ենք հանրային գերակա շահը․ ստեղ գերակա շահ չկա, կառուցապատման, բիզնես ծրագիր ա, որ ոչ մի կերպ չի կարա գերակա շահ լինի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել