Արդարադատության նախարարությունն ու Կենտրոնական բանկը հուշագիր են ստորագրել. նպատակն ապաարգելադրման ժամկետների կրճատելն է
17:43 - 16 հունվարի, 2023

Արդարադատության նախարարությունն ու Կենտրոնական բանկը հուշագիր են ստորագրել. նպատակն ապաարգելադրման ժամկետների կրճատելն է

Արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի՝ քաղաքացիների հաշիվների հնարավորինս սեղմ ժամկետում ապաարգելադրմանն ուղղված համագործակցությունը մտել է 2-րդ փուլ. քաղաքացիների կողմից առևտրային բանկերում կատարված վճարումների արդյունքում կատարողական վարույթներով ՀԿԱԾ կողմից կիրառված արգելանքներն առավելագույն սեղմ ժամկետներում վերացնելու ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է կատարողական վարույթներով կատարված վճարումների տվյալների ֆորմատավորված լրացման ապահովմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային նոր գործիքակազմ, որի արդյունքում կապահովվի առևտրային բանկերում և վճարահաշվարկային կազմակերպություններում քաղաքացիների կողմից կատարված վճարումների՝ կոնկրետ կատարողական վարույթների հետ առավելագույն սեղմ ժամկետում նույնականացումը։

Թվային նոր լուծումների իրացման արդյունքում կապահովվի քաղաքացիների կողմից բանկերում կատարված վճարումների հիման վրա հնարավորինս սեղմ ժամկետում (1-2 օր՝ նախկին 7 և ավել օրվա փոխարեն) կատարողական վարույթների ինքնաշխատ կարճումն ու արգելանքների վերացումը։

Փոխըմբռնման հուշագրի շրջանակում Արդարադատության նախարարությունն՝ ի դեմս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ստանձնել է նշված ծրագրային ապահովումը մշակելու և Կենտրոնական բանկին տրամադրելու, իսկ Կենտրոնական բանկը՝ ծրագրային ապահովման այդ համակարգն առևտրային բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին փոխանցելու պատրաստակամություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել