Երասխում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ նրա վիճակը ծանր է
13:47 - 19 հունվարի, 2023

Երասխում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ նրա վիճակը ծանր է

Նախիջևանի հետ սահմանին ՊՆ զինծառայող է վիրավորում ստացել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

ՊՆ-ից հայտնում են նաև, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել