ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատարը, որտեղ այսօր հրդեհ էր բռնկվել, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է բենզինի օգտագործման՝ կառավարության նիստին նկարագրված տեսարանը, ասաց, որ դա միայն վարկած է, իսկ ինքը չի կարող հստակ ասել։
«Ես ունեմ իմ սուբյեկտիվ վարկածները, որոնք չեմ կարող բարձրաձայնել․ սա այդ դեպքը չի»։ Նա նշեց՝ դեպքը տեղի է ունեցել 12։30-ից 01։00-ն, ինքը դեպքի վայր է եկել մոտ 01։20-ը։
Հրամանատարը մանրամասնեց՝ քանի որ գյուղում գազ չկա, իրենց փայտ ու քարածուխ են տրամադրել։ Հարցին, թե վառարանը վառելու համար այլ միջոց տրամադրու՞մ են, քանի որ նշվում է, որ դրա համար այլ միջոց է տրամադրվում եւ արգելվել է բենզինի կիրառումը, նա պատասխանեց․
«Եթե քարածուխ ու ցախ ա, դրանք հնարավոր է թղթով վառել»։
Լրագրողի նույն հարցին՝ վառարանը վառելու համապատասխան միջոցների մասին, դասակի հրամատարը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ որ պաշտոնյան ա ասել․․․ չեմ կարող ասել, էդ հարցին չեմ կարող պատասխանել»։
Նա նշեց, որ երեկոյան, երբ ինքն այստեղ է եղել, բենզին չի եղել, եթե լիներ էլ, ինքը թույլ չէր տա կիրառել։ Դասակի հրամանատարը հավելեց, որ իրենց տրամադրվածը չոր փայտ է, եւ վառում են թղթով։
comment.count (0)