hetq.am։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կառավարության կողմից համեմատաբար նոր, քիչ ծախսատար ծառայողական ավտոմեքենաներ ստացավ։ Կառավարությունն ակնկալում է, որ այդ ավտոմեքենաների սպասարկման համար չեն պահանջվի լրացուցիչ ծախսեր և դրանք կապահովեն շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բնականոն գործունեությունը:
Ավտոմեքենաները տրամադրվեցին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաշվեկշռից։
Ինչ վերաբերում է տեսչական մարմնին ամրացված տրանսպորտային միջոցներին, դրանք հետ կվերցվեն, կամրացվեն պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։ Մասնավորապես, կոմիտեին կահնձնվեն 2006թ. արտադրության «Հունդայի Սոնատա 3110» և 2006թ. արտադրության «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենաներ։
comment.count (0)