Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Եվրախորհրդարանի՝ Լաչինի միջանցքին վերաբերող բանաձևը |factor.am|
14:26 - 20 հունվարի, 2023

Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Եվրախորհրդարանի՝ Լաչինի միջանցքին վերաբերող բանաձևը |factor.am|

factor.am: Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) արձագանքել է Եվրախորհրդարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ նախօրեին ընդունված բանաձևը՝ դատապարտելով այն։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը 11 կետից բաղկացած բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ, որով Ադրբեջանից պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ 

Ադրբեջանի խորհրդարանը դժգոհություն է հայտնել այս բանաձևի առնչությամբ։

«Մենք մեր բողոքն ենք հայտնում 2023 թվականի հունվարի 19-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված կողմնակալ և անարդար բանաձևի դեմ, որը հիմնված է ստի և անհիմն մեղադրանքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, բանաձևի հեղիակներին Մեջլիսը մեղադրում է երկակի ստանդարտների, իսկ Հայաստանին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, իբր, խախտելու համար։ Ադրբեջանի խորհրդարանը նշում է, թե Լաչինի միջանցքը, իբր, «բաց է ռուս խաղաղապահների, Կարմիր Խաչի կոմիտեի ներկայացուցիչների կողմից մարդասիրական ապրանքների փոխադրման, ինչպես նաև Ղարաբաղում բնակվող հայերի, այդ թվում՝ երեխաների և հիվանդների փոխադրման համար»։

Առավել մանրամասն՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել