factor.am: Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների մոտ կա շատ փոքր դրական դինամիկա։ Այս մասին հաղորդել է Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը՝ չհայտնելով այլ մանրամասներ։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։ Հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվել է, ևս 3-ը այս պահին հիվանդանոցում բուժում են ստանում։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։
comment.count (0)