Չեմ կիսում այն կարծիքը, թե Ռոբերտ Քոչարյանը «ձեռքերը լվանում է» քաղաքականությունից, դա ավելի շուտ իշխանության ցանկությունն է․ Արծվիկ Մինասյան
 |tert.am|
19:05 - 23 հունվարի, 2023

Չեմ կիսում այն կարծիքը, թե Ռոբերտ Քոչարյանը «ձեռքերը լվանում է» քաղաքականությունից, դա ավելի շուտ իշխանության ցանկությունն է․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Ամեն օր ու ամեն ժամ այս իշխանությունը ցույց է տալիս ոչ միայն իր անկարողությունը, այլև հանցավոր վարքագիծը մեր երկրի պաշտպանության ու անվտանգության վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Անդրադառնալով Ամեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար  անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության ներկայացմանը, Մինասյանը ասաց․

«Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, թե ինչ պայմաններում են իշխանությունները դաշտ նետում նման հարցերը, տեղի ունեցավ հայտնի ողբերգությունը և որպեսզի շեղվի հանրության ուշադրությունը, դաշտ նետեցին այդ թեման։  Այս իշխանության վարքագիծը դեռ հայտնի էր այն ժամանակ, երբ ընտրություն կոչված երևույթն էր տեղի ունենում, մեր երեք պատգամավորներին կալանավորել էին և միայն ՍԴ հայտնի որոշումից հետե ազատ արձակվեցին։ Արմեն Չարչյանը առաջին պատերազմի ժամանակ առաջին գծում եղել է այն բժիշկներից, որոնք կարողացել են հայրենիքի համար մարտնչող մարդկանց կյանք փրկել։  Այս իշխանության համար այս մարդիկ դարձել են հակառակորդ։ Հերոսներին ոչնչացնելով՝  փորձում են ցույց տալ, որ հերոսները իրենք են»,- ասաց Մինասյանը։

Լրագրողների հարցին՝ ճիշտ են այն տեղեկությունները, թե երկրորդ նախագահը, որը «Հայաստան» դաշինքի առաջնորդն է,  «ձեռքերը լվանում» է  քաղաքականությունից, Մինասյանը ասաց․  «Ես չեմ կիսում այդ տեսակետը, իմ ամենօրյա աշխատանքը թե՛ խմբակցությունում և թե՛  խմբակցության քարտուղարի պաշտոնում  և նաև քննարկումների ծավալը նման ենթադրության տեղիք չի կարող տալ։ Ի վերջո Ռոբերտ Քոչարյանը հայտարարել ու մնացել է այդ դիրքի վրա, որ այս իշխանությունը չի կարող որևէ լավ բան բերել երկրին։ Հետևաբար մտածել, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է դադարեցնել պայքարը, միայն այս իշխանության ցանկությունն է»։

Խոսելով խմբակցության ներսում հնարավոր հակասությունների մասին, Մինասյանն ասաց, որ դա նորմալ և խոսում է խմբակցության ներսում ժողովրդավարության մասին։

Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել