factor.am: Ստոկհոլմը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ երկխոսությունը ՆԱՏՕ-ին արագ միանալու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումների շուրջ։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, գրում է Reuters գործակալությունը։
«Ազգային անվտանգության ոչ մի այլ հարց ավելի կարևոր չէ, քան այն, որ մենք Ֆինլանդիայի հետ միասին արագ դառնանք ՆԱՏՕ-ի անդամ»,- լրագրողներին ասել է Քրիստերսոնը։
Հիշեցնենք, որ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծայրահեղականներից մեկն այրել էր Ղուրանը՝ նախապես իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի ստորագրած եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Իսկ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին:
comment.count (0)