Պետք է առերեսվեմ Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանի հետ․ Գարիկ Գալեյան |news.am|
11:11 - 26 հունվարի, 2023

Պետք է առերեսվեմ Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանի հետ․ Գարիկ Գալեյան |news.am|

news.am: Ես էլ կամ ցուցակով, որ պետք է առերեսվեմ Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանի հետ: Այս մասին, այսօր՝ Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայողներից Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

«Ես չեմ կարծում, որ մի տղամարդ, որ կրում է գնդապետի ուսադիրներ ու մեր կհայհոյի էն մրդուն, ով հրաման կտա ու կասի՝ տարածքն ազատեք, կամ հրաման կտա, որ մեզ բերման ենթարկեն, ու վերջում պարզվի, որ ինքն է եղել այդ հրաման տվողը: Քիչ առաջ ներքեւում ինքն ասաց, որ ինքը նման հրաման չի տվել: Առերեսումներից պարզ կլինի՝ ասել է, թե ոչ:

Կարող եմ ասել, որ այն բերետավորները, որ ասել են, թե Խուդինյանն է եղել, ու Խուդինյանն էլ մի 2 օր առաջ եկել է հարցաքննության, ու դա հաստատել է,  բերետավորներն ասել են՝ վարչապետի փայերով ենք «Եռաբլուրում» գտնվել: Բերետավորներից մեկը պնդում էր, որ իր վայբերին է հրամանը եկել»,-ասաց Գալեյանը:

Նա հայտարարեց, որ բոլորն էլ ստում են, նրանք ծառայում են դավաճան իշխանությանը, ծառայում են կոնկրետ մի անձի, նրանք չեն ծառայում պետությանը. «Այս ոստւիկանների վզին դրած է, արժանապատվություն չունեն: Եթե պատրաստ են մեր տղաների արյան հաշվին պրեմիա ստանալ ու էդ փողն ուտել, ինչ ասեմ, թող տանեն, ուտեն»,-ընդգծեց նա:

Զոհված զինծառայողների ծնողներից Վիգեն Ազատյանն ավելի վաղ հայտարարել էր, որ բերետավորներից մի քանիսը առերեսումների ժամանակ նշել են, որ հենց Խուդինյանն է տվել զոհվածների ծնողներին բերման ենթարկելու հրամանը: 

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: 

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել