Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել
10:37 - 27 հունվարի, 2023

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել

Հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Այս մասին գրում ադրբեջանական Haqqin.az-ը։

Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում։

Նշվում է, որ հարձակման հետևանքով սպանվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը, ևս երկու մարդ վիրավոր է։

Ադրբեջանական կողմը հետաքննություն է անցկացնում։

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկությունը հաստատել է՝ նշելով, որ հարձակվողի մոտ եղել է «Կալաշնիկով» ավտոմատ, իսկ սպանվածը անվտանգության ծառայության պետն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել