Մայիսի 3-ին և 4-ին կկայանա «Երևանի գինու օրեր» միջոցառումը. կսահմանափակվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը
11:19 - 02 մայիսի, 2019

Մայիսի 3-ին և 4-ին կկայանա «Երևանի գինու օրեր» միջոցառումը. կսահմանափակվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը

Երևանում մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը:

Երթևեկության սահմանափակման պատճառը «Երևանի գինու օրեր» միջոցառումն է:
«Մայիսի 3-ին՝ ժամը 12:00-23:00-ը և մայիսի 4-ին՝ ժամը 12:00-23:00-ը «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով Երևանի Պուշկին-Սարյան-Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել