factor.am: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՀՀ սահմանային շրջաններում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն կարձագանքեն ռուս խաղաղապահները։
Լրագրողի այն հարցին, թե ինչ է նշանակում սա, ինչպիսին կլինի ռուս խաղաղապահների արձագանքը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նախ կոպտորեն ընդհատում է հայ լրգարողին, իսկ այնուհետև հայտարարում, թե կլինեն գործողություններ, կլինի արձագանք։ «Կլինեն գործողություններ, կլինեն արձագանքներ։ Չեն լինի գործողություններ, չի լինի արձագանք։
Ամեն ինչ շատ պարզ է։ Իսկ ֆանտազիաների տրվել, պետք չէ»,- հայտարարել է Զախարովան։ Երբ հայազգի լրագրողը փորձել է տալ Լաչինի միջանցքին վերաբերող իր հարցը, Զախարովան, հերթական անգամ ընդհատել է՝ չթողնելով անգամ հնչեցնել հարցը։
«Պետք չէ, պետք չէ։ Ես այդ մասին արդեն ամեն ինչ ասացի»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հրաժարվելով պատասխանել հայազգի լրագրողի հարցին։
Ավելի մանրամասն` factor.am-ում։
comment.count (0)