1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում առաջարկել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Արևելյան Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Նախագահը հստակ նշել է, որ դա հարձակում է քաղաքակիրթ աշխարհի վրա։ Նա առաջարկել է առաջիկա օրերին Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին աջակցության բոլոր անհրաժեշտ միջոցները։ Նախագահն ընդգծել է ԱՄՆ-ի անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը և խոստացել, որ իր թիմը մշտական կապ կպահպանի իսրայելցի գործընկերների հետ»,- հայտնել են Սպիտակ տանը:
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը:
Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ սինագոգում ահաբեկչություն կատարած անձը Արևելյան Երուսաղեմի բնակիչ է: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։
comment.count (0)