Արցախի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է․ տուժածներ չկան
19:09 - 29 հունվարի, 2023

Արցախի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է․ տուժածներ չկան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հունվարի 29-ին՝ ժամը 13:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։39-ին, մարվել՝ 15:36-ին: Պահեստում (300 քմ) այրվել է շինանյութ։ Տուժածներ չկան։

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Ցուցուլյանը, տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել