Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքի, Արարատի ու Վայոց ձորի մարզերում
19:22 - 29 հունվարի, 2023

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքի, Արարատի ու Վայոց ձորի մարզերում

Երկրաշարժ է գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ․ այն զգացվել է նաև Հայաստանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Սույն թվականի հունվարի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը18:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:41-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով երկրաշարժ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ Փրկարար ծառայությունից հայտնում են նաև, որ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 3-4 բալ, Վայոց ձորի մարզում 3 բալ, Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել